Աշխարհ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ:

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի սահմանին իրավիճակը սրումը։

«Կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ՝ ռուսական կողմից, ինչպես ավելի վաղ՝ Լավրով-Այվազյան հեռախոսազրույցի ժամանակ, վերահաստատվել է հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու, ինչպես նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը: Ընդգծվել է նմանատիպ միջադեպերը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծելու կարևորությունը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ-Նովոստի գործակալությունից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ