Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ հայտարարության կատարումը:
«Դեկտեմբերի 21-ին կայացել է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները կարծիքներ են փոխանակել հարցերի կատարման մասին, որոնք բխում են նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից, և երկկողմ հարաբերությունների օրակարգի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: