ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությանն առնչվող առանցքային հարցերը, տարծաշրջանային և միջազգային օրակարգը:
Նշենք, որ Լավրովը Բաքու կմեկնի այսօր` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու: