Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում «Համաշխարհային բանկի» միջոցների հաշվին ասֆալտապատվել է 1 700 գծամետր ճանապարհ և նույնքան երկարությամբ էլ՝ միակողմանի մայթ։
Լճավանի ղեկավար Լյովա Գևորգյանի խոսքով՝ համայնքի ներսում ասֆալտապատված ճանապարհի ընդհանուր մակերեսը կազմել է 12 հազար 130 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Կառուցվել է նաև 1 700 գծամետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։
Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2020 թվականի վերջերին և այժմ մոտենում է ավարտական փուլին։