fbpx
Հասարակություն

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների միջև նոր ծրագիր է մեկնարկել

Սեպտեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետներն այսօր դասընթաց են անցկացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար:

«Եռօրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են գտնվել նաև հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:
Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը:

Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայցուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ