Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով համավարակային իրավիճակը` 22․09․2020թ-ից մինչև 02.10․2020թ․ նեռարյալ հաստատության աշխատանքի կազմակերպման ոլորտում տեղի են ունենալու փոփոխություններ։
2020թ․ սեպտեմբերի 22-ից Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժինը դադարեցնում է արտոնագրային դիմում-հայտերի, «Լեհի քարտի» տրամադրման/երկարացման դիմումների, ինչպես նաև դիմորդների ընդունումը որևէ հարցերով, որոնք չեն պահանջում հյուպատոսի անհապաղ միջամտությունը։
Հյուպատոսության և Պոլոնիայի հարցերով բաժնում ներկայացված փաստաթղթերի հետհանձնումն իրականացվելու է 202 թ․ հոկտեմբերի 5-ից հետո։ Բացառիկ իրավիճակներում, երբ փաստաթղթերն անհրաժեշտ է անհապաղ հետ ստանալ, խնդրում ենք դիմել մեզ էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով։
Սահմանափակումներով աշխատանքի ժամանակահատվածը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ կախված համավարակային իրավիճակի հետագա զարգացումներից։ Ընդսմին, խնդրում ենք հետևել մեր դեսպանության պաշտոնական կայքէջում տեղադրվող տեղեկույթներին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար»։
https://www.facebook.com/polish.embassy.yerevan/posts/3636657126367787?__cft__[0]=AZVwMj7qQ-QYF72YZrUvzztzIFHlKip3xe3Y2mJzutk8920295owdEAM1UHXTgVsLdIFTK9irRjpA7WSM3sHrJv6aKzu2ZK-vp6AtHDS20lA8MfeCLyBOpNEWikLeNAQt7Mikf4gt5JST7zKIRlhdOklanTmE1eQwncWwHNB3S8Ol6MCrS3g_Orq-DQU2-R2MzE&__tn__=%2CO%2CP-R