fbpx
Աշխարհ

Լեհաստանը պլանավորում է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի իշխանությունները պլանավորում են պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին հաջորդ տարվա առաջին կեսին, Լեհական ռադիոյի եթերում ասել է ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը։

Միաժամանակ նա պարզաբանել է, որ համապատասխան պայմանագրերը դեռ պետք է կնքվեն` նշելով, որ վերջին գիշերը բելառուսա-լեհական սահմանին հանգիստ է եղել։

Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ սահմանին կա չորս հազար սահմանապահ, երկու հազար ոստիկան և լեհական բանակի 15 հազար զինվոր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ