Լեմպարդի պատասխանը Մոուրինյուի քննադատությանը

Ամենադիտվածներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատասխանել է Ժոզե Մոուրինյուի քննադատությանը։

Sky Sports-ում որպես փորձագետ աշխատող Մոուրինյուն հայտարարել էր, որ Լեմպարդը սխալ կազմ էր ընտրել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի համար։

«Մոուրինյուին դո՞ւր չի եկել Մաունտան։ Նա իսկապե՞ս նման բան է ասել։ Լո՞ւրջ։ Ի՞նչ ասեմ, ես չեմ կարող վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերել միայն այն պատճառով, որ նրանք փորձառու են։ Մեկնարկային կազմում ընդգրկված ֆուտբոլիստների շնորհիվ «Չելսին» 45-60 րոպե առավելություն ուներ։ Բնականաբար, եղան անհատական սխալներ, որոնց պատճառով էլ 5 հարվածի արդյունքում 4 գոլ բաց թողեցինք։ Այսպես դաժան է իրականությունը մեզ համար։

Ինձ չեն հետաքրքրում մյուսների խոսքերը՝ ո՛չ փորձագետների, ո՛չ մասնագետների։ Խոսելը նրանց աշխատանքն է։ Ես այնպիսի կազմ եմ ընտրել, որին հավատում եմ և որի հետ պետք է աշխատեմ»,- նշում է Լեմպարդը: Նրա  խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Ամենաթարմ