Լեսթերի մարզիչը հաստատել է Մագուայերի տեղափոխությունը

Հրապարակող՝

flowers

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է շրջանառվող լուրերն այն մասին, որ իր ղեկավարած թիմի պաշտպան Հարի Մագուայերը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Ակումբների միջև բանակցություններ են ընթացել, տրանսֆերային արժեքը որոշված է։ Այժմ Հարին հնարավորություն ունի ՄՅՈւ-ի հետ քննարկելու անձնական պայմանագրի կետերը։ Սա այն հարցն է, որը լիովին նա է որոշելու։ Հետո կլինի բուժզննումը», – Ռոջերսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յունայթեդը» Մագուայերի համար վճարելու է 87,3 միլիոն եվրո։ Եթե գործարքը հենց այդ գումարով էլ կայանա, ապա ֆուտբոլիստը կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը։

Ամենաթարմ