«Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը:
Լեհ հարձակվող չի մասնակցի այդ խաղին վնասվածքի պատճառով, որը նա ստացել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Անգլիայի խաղում, որտեղ նա նաև դարձել էր դուբլի հեղինակ: Լևանդովսկին խաղադաշտ կվերադառնա 4 շաբաթից ոչ շուտ:
Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից