Լևոն Արոնյանը կնոջ մահվան պատճառով չի մասնակցելու առցանց մրցաշարին

Ամենադիտվածներ

1548328799-2069

Շախմաի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ կազմակերպվող առցանց սուպերմրցաշարը կմեկնարկի ապրիլի 18–ին։ Մրցաշարի արդյունքում որոշվելու են լավագույն չորս շախմատիստները, որոնք հետո նոկաուտ ձևաչափով կվիճարկեն առաջին տեղը։

Արդեն հայտնի է դարձել  մրցաշարի մասնակիցների ցանկը։

Նորվեգացի շախմատիստի հետ գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ալիռեզա Ֆիրուջան (Իրան)։

Մրցաշարի մասնակիցների ցուցակում եղել է նաև Լևոն Արոնյանը։ Սակայն կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան պատճառով շախմատիստը հրաժարվել է մասնակցել մրցաշարին։ Լևոն Արոնյանի կփոխարինի իրանցի շախմատիստը:

Նշենք, որ մրցաշարային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։

 

Ամենաթարմ