fbpx
Հասարակություն

Ճգնաժամը հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամին և ընդգծել, որ ճգնաժամը լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին:

«Գնալով պարզ է դառնում, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ ճգնաժամը երկարաժամկետ առումով լուրջ հակադրությունների առաջ է կանգնեցնելու համաշխարհային քաղաքականության հիմնական խաղացողներին:
Արդեն որոշակիորեն հստակեցվում է, որ այն բոլոր պարզաբանումները, որ մինչև այսօր բերում էր չինական կողմը, ոչ միայն համոզիչ չէր, նաև շատ դեպքերում նույնիսկ փորձագիտական շրջանակներից դուրս գտնվող հանրութան համար էլ է կասկածելի ու չհիմնավորված: Ինչպես գիտեք, ըստ Չիանստանի պաշտոնական վարկածի, տվյալ վիրուսը առաջացել էր Ուհան քաղաքի շուկաներից մեկում`դեկտեմբերի վերջերին, այն դեպքում, որ այսօր բավականին հեղիանակավոր պարբերակններ, օրինակ հոնկոնգյան «South China Morning Post» պարբերականի պնդմամբ, վիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2019թվ նոյեմբերի 17-ին, վարակակիրը եղել մի կին, որը եղել է Ուհանի վիրուսոլագիայի ինստիտուտի աշխատող, ինչը զուտ ժամանակահատվածի առումով նաև համընկնում է 2019թվականի նոյեմբերի երկրորդ կեսին ամերիկայն հետախուզթյան կողից ֆիքսված, և իշխանությունների զեկուցած այն տեղեկատավության հետ, որտեղ նշվել է, որ չինական Ուհան քաղաքում կան էպիդեմիայի դրսևորումներ: Սա չի կարող պատահական համընկնում լինել, և հենց դա է պատճառը,որ ամերիկյան քաղաքական էլիտան սկսել է բաց տեքստերով խոսել այս մասին: Իհարկե մասնագիտական առումով այս ամենը դեռևս չհիմնավորված է,և կարող է երբեք էլ վերջնական հիմնավորում չստանա,բայց կա մեկ այլ շատ կարևոր իրողություն,որը ոչ ուղիղ կերպով,բայց տրամաբանորեն այդ ամենի հետ կարող է կապվել:Ուրեմն Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտում սկսած 2015-2019թվականների ընթացքում մի խումբ գիտնականներ ինտենսիվորեն զբաղվել են տվյալ դասի վիրուսների հետազոտությաբ:Այդ խումբը մինչև 2015 թվականը երկար ժամանակ աշխատել է ԱՄՆ հյուսիային Կարոլինա նահանգի ինստիտուտներից մեկում, բայց 2015թ-ին ԱՄՆ կառավարության որոշմամբ իրենց երկրում արգելվել է նման հետազոտութունների անցկացումը:Տվյալ որոշումից հետո,այդ խումբը,որի գիտական ղեկավարը` իդեպ էթնիկ չինացի է ,տեղափոխովում են Չինաստանի Ուհան քաղաքի համանուն վիրուսուլոգիայի կենտրոն և այ նույն մարդը դառնում է տվյալ ինստիտուտի ղեկավարը:Այդ երեք-չորս տարիների ընթացքում նրանք չղջիկների վրա անցկացնում են իրենց գիտական հետազոտությունները: Եվ հիմա ամենասենսացիոն փաստը,որը կապված է այդ ամբողջ պրոցեսի հետ,բանից պարզվում է,որ երբ տվյալ վիրուսը արդեն իր տարածումն է ունենում Ուհան քաղաքում,այդ նույն ժամանակահատվածում տվյալ ինստիտուտի ղեկավարը ազատվում է աշխատանքից, և Չինաստանի առողջապահական համակարգի որոշմամբ ոչնչացվում են տվյալ վիրուսի հետ կապված հետազոտությունների բոլոր փատաթղթերը(տվյալները կրկին«South China Morning Post»պարբերականից)և երբ այդ կոնտեքստի մեջ տեղավորում ենք նաև այն հանգամանքը,որ առաջին վիրուսի դեպքը գրանցվել է նոյեմբերի 17-ին,և Ուհան քաղաքը կարանտինային ռեժիմի մեջ է մտել միայն 2020թվականի Հունվարի 21-ին,այսինքն երկու ամիս անց,դա արդեն խոսում է այն մասին,որ նրանք այդ ողջ ընթացքում թաքցրել են իրական վիճակը,և այս ֆոնի վրա ինչքան էլ փորձեն վիրուսոլոգները պնդեն,որ այդ ամենը բնական ճանապարհով առաջացած ու չվերահսկվող վիրուս է,միևնույն է այս ամենի մեջ եղել է մարդու գործոն` իր քաղաքական հետևանքներով: Փաստացիորեն ուրվագծվում է կորոնավիրուս կոչված պանդեմիայի հիմնական մեղավորները.Առաջինը պաշտոնական Պեկինն է,որը փաստացիորեն խաբել է ախարհի գրեթե բոլոր կառավարություններին,չկանխելով հունվար-փետրվար ամիսներին տուրիստական հոսքերը դեպի Չինաստան,փաստացիորեն վիրուսը արհեստականորեն տեղափոխել է Եվրոպա,ԱՄՆ,Ռուսաստան,Իսրաել,Իրան,այսինքն հետաքրքրիր զուգադիպությամբ,աշխարհի ռազմաքաղաքական ու տնտեսական կենտրոնները:Երկրորդ մեղավորը Առողջապահական համաշխարհային կազմակերպությունն է,որը այդ ողջ ընթացքում չի կարողացել մասնագիտորեն իրականացնել իր ֆունկցիաները,և կանխել այդ ամենը,որի վառ ապացույցը այն է,որ սկզբանական շրջանում գրեթե բոլոր երկրների առողջապահության քաղաքական պատասխանատուները հնչեցնում էին նույնաբովանդակ տեքստեր,հիմնականում լուրջ չվերաբերելով այդ ամենին,և միայն երբ հայտարարվեց,որ աշխարհում կա նոր կորոնավիրուսի պանդեմիա,բոլորը սկսեցին կամաց-կամաց փոխել իրենց մոտեցումը,իսկ դա նաշանկում է,որ նրանք բոլորը գործել ու գործում են ԱՀԿ տիրույթում առկա կանոնների հաաձայն:Երրորդ մեղավոր կողմը,դա քաղաքակրթական ստանդարտներից դուրս գտնվող ու վերլուծական միտքը մերժող մեդիաներն են,որոնք այս ողջ ընթացքում բացի խուճապային ու մոլորեցնող տեղեկատվական աղմուկից բացի,որևէ այլ բանով չեն զբաղվել:

Այս ամենը չի կարող անհետևանք մնալ,որովհետև ինչքան էլ փորձենք չչափազանցել,միևնույն է այս վիուրուսն ու իր շուրջ հավաքած աղմուկը կարող է քանդել այնպիսի ստատուս քվոներ,որը կարող է նոր շատ լուրջ սառը պատերազմի պատճառ դառնալ:Իհարկե այս ամենի մեջ շատ մեծ է Արևմուտքի մեղավորութունը,որովհետև ինչքան էլ ցավալի լինի,միևնույն է պետք է փաստենք,որ Արևմուտքը վաղուց քաղաքականապես հեռացել է իր իսկ կողմից սահմանած քաղաքակրթական ստանդարտներից,որն էլ պետք է մի օր ուղիղ կերպով օգտագործվեր մարդկության անվտանգության դեմ:Եկեք հավատանք,որ սա կարող է մի նոր քաղաքական ու մշակութային դարաշրջանի սկիզբ դառնալ,այնպես,ինչպես ժանտախտին հաջորդեց վերածնունդը(Ռենեսանս)այնպես էլ հիմա կարող է նմանատիպ մի բան տեղի ունենալ:
Ես հավատացել ու հավատում եմ մարդկային բանականության հաղթանակներին, և վստահ եմ,գալու մի նոր ժամանակշրջան,որտեղ մերժվելու է պոստմոդեռնիստական պրոպագանդանն ու ապադասականացվածությունը»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2933512730076446

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ