fbpx
Սպորտ

Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն առաջին կարգի մարզչական դիպլոմ է ստացել Շվեդիայում:

Այս մասին 35-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեսյբուքի իր էջում կատարած գրառման միջոցով:

Պաչաջյանն անցած տարվա նոյեմբերից գլխավորում է շվեդական «Լինշոպինգի» մինչև 17 տարեկանների թիմը՝ միաժամանակ խաղալով նաև այդ ակումբի կազմում:

«Երբ մարզում ես հաճույքով ու մեծ նվիրվածությանբ, կոլեկտիվդ քեզ փոխադարձում է մեծ հարգանքով և ուրախությամբ»,- ավելի վաղ գրել էր Պաչաջյանը՝ հրապարակելով այս լուսանկարը:

Հիշեցնենք՝ Լևոն Պաչաջյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել 2004-2012 թվականների ընթացքում՝ 37 խաղում դառնալով 2 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից հանդես է գալիս Շվեդիայում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ