Հասարակություն

Լևոն Քոչարյանը պատրաստ է հանդիպել Սարգիս Քլոյանի հետ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին արձագանքեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հայտարարությանը և ասաց, որ պատրաստ է հանդիպել նրա հետ։

«Ես կարող եմ հանդիպել պարոն Քլոյանի հետ։ Նախ՝ կցավակցեմ, ցավ կհայտնեմ կատարվածի համար», – ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տասը տարի շարունակ մարտիմեկյան իրադարձությունները կապել են իր ընտանիքի հետ։

Հարցին, թե ովքեր են նրա ընտանիքի հետ կապողները, Քոչարյանն արձագանքեց. ««Հայկական ժամանակ» թերթի նախկին գլխավոր խմբագիրը՝ առաջին հերթին»։

Նշենք, որ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիրը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։

Լևոն Քոչարյանը նաև ասաց, որ ինքը Փաշինյանի հասցեին մեղադրանք չի ներկայացնում, այլ փոխանցում է իրականությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Լևոն Քոչարյանի հետ, որպեսզի նրան ասեր. «Աստված պահի քո ձագին, ո՞նց էր համը իմ ձագի…»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ