fbpx
Իրավական

Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի. Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրն ուզում է հանդիպել Քոչարյանի որդուն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ ու հանուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։

Դատարանի բակում է նաև Մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ նպատակով է եկել, վերջինս պատասխանեց, որ բաց դատավարություն է ու եկել է նիստին։

«Արդարությունը թող հաղթի», – ասաց նա։

Aysor.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ցանկանում հանդիպել Ռոբերտ Քոչարյանի որդու հետ, Սարգիս Քլոյանը պատասխանեց. «Ինչո՞ւ, որ ասեմ Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի, դա եմ ուզում ասել իրեն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ