Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում:
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում հայ եռացատկորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մետր արդյունք:
Հայաստանը ներկայացնող Ժաննա Շահինյանը գնդի հրում ձևում զբաղեցրել է 5-րդ տեղը (47.04 մետր), իսկ Մելինե Ադամյանը 100 մետր արագավազքում 8-րդն է։
Թիմային հաշվարկում Հայաստանը 6-րդ հորիզոնականում է:
