fbpx
Սպորտ

Lexus-ը նոր սերնդի կոմպակտ սեդանի համար գրանցել է IS 500 ապրանքանիշը

Lexus-ը նոր սերնդի կոմպակտ սեդանի համար գրանցել է IS 500 ապրանքանիշը, որն ունի ութմխոցային լինելու բոլոր հնարավորությունները:

Հայտնի է, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների բյուրոն (USPTO) գրանցել է Lexus ճապոնական ընկերության հայտը IS 500 ապրանքանիշի համար:

Հնարավոր է, որ չորրորդ սերնդի IS-ն, ամենայն հավանականությամբ, հագեցած կլինի 477 ձիաուժ հինգ լիտրանոց մթնոլորտային V8 շարժիչով, իսկ նոր Lexus սեդանը ավելի լայն դիմային և հետին հատված կստանա:

Հայտնենք, որ չորրորդ սերնդի Lexus IS-ն ԱՄՆ-ում և Ճապոնիայում պետք է վաճառքում հայտնվի մինչև այս տարվա վերջ, սակայն IS 500 տարբերակը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց: Բացի այդ, արտոնագրային հայտը տարածվում է միայն Միացյալ Նահանգների և Կանադայի վրա, ուստի V8-ով մոդիֆիկացիայի՝ այլ շուկաներում հայտնվելը դեռ հարցականի տակ է:

Այս մասին հայտնում է Motor-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ