Քադիրովը ներկա է գտնվել Խաբիբի հոր հուղարկավորությանը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

3856

ՌԴ վաստակավոր մարզիչ Աբդուլմանափ Նուրմագոմեդովի հուղարկավորությանը ներկա է գտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

Նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ցավակցություն է հայտնել մարզիչի հարազատներին և մտերիմներին: Խաբիբն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Քադիրովին՝ հորը հարգելու և արարողությանը ներկա լինելու համար:

Այս մասին տեղեկանում ենք News095-ի Instagram էջից, որտեղ նրանք տեսանյութ են հրապարակել:

Հիշեցնենք, որ, ավելի վաղ հայտնել էինք, Խառը մարտարվեստների բացարձակ առաջնության չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը մահացել է հուլիսի 3-ին Մոսկվայում: Վերջինս կյանքից հեռացել է կյանքի 58-րդ տարում կորոնավիրուսային վարակով պայմանավորված բարդացումների պատճառով:

 

https://www.instagram.com/p/CCNvm4Fl29-/?utm_source=ig_embed&utm_campaign=loading

Հրապարակող՝

Ամենաթարմ