ԼՂ-ում վնասազերծվել է 20 հազարից ավելի պայթյունավտանգ առարկա

Ամենադիտվածներ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծել Արցախի բնակավայրերը։

Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ նոյեմբերի 23-ից մինչ այսօր սակրավորների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 435 հեկտար տարածք, 165 կիլոմետր ճանապարհ ու 618 բնակելի շինություն։

Ըստ աղբյուրի՝ առայսօր վնասազերծվել է 20650 պայթյունավտանգ առարկա։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ