Քաղաքականություն

ԼՀԿ պատգամավորները իրենց պարգևավճարները կփոխանցեն Տավուշի Պահապան զարգացման հիմնադրամին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ խմբակցության պատգամավորները իրենց պարգևավճարները կփոխանցեն Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին:

«Ինչպես նախապես խոստացել էինք, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին, որը զբաղվում է Հուլիսյան հաղթական մարտերի ժամանակ վնասված տների, ենթակառուցվածքների վերականգնմամբ, ինչպես նաև այլ խնդիրների լուծմամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ