fbpx
Աշխարհ

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

BBC-ի հաղորդմամբ՝ Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի շուրջ ծագած աղմուկի պատճառով։

Հրաժարականի մասին հայտնել է Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հեռուստաուղերձի ընթացքում:

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ158 մարդու կյանք խլած և Բեյրութի կեսն ավերած պայթյունի մեջ մեղադրում են իշխանություններին։

Բեյրութի բնակիչները ցույցերի են դուրս եկել, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների:

Երկրի իշխանություններն ընդունել են, որ ողբերգական պայթյունը տեղի է ունեցել 2750 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով, որը 6 տարի շարունակ պահվել է նավահանգստում՝ առանց անվտանգության կանոնների պահպանման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ