Ադրբեջանցի դատախազը դատի ժամանակ պահանջել է 20 տարով ազատազրկել Արցախյան վերջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին:
Լիբանանահային մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), 214.2.1 (մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցագործի կողմից նախնական դավադրության միջոցով կազմակերպված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների ապօրինի հատում) և ՔՕ այլ հոդվածներով: Դատարանի որոշմամբ`խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ ադրբեջանական կողմի՝ 1979թ. ծնված Էուլջեքջյանը, որը հանդիսացել է Բեյրութի բնակիչ, «2500 դոլարի համար համաձայնել է մասնակցել 2020-ի աշնանն Արցախում վերսկսված ռազմական գործողություններին»:
Դատավարությունը կշարունակվի հունիսի 11-ին:
Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից։
