fbpx
Աշխարհ

Լիբանանում վարչապետի նոր թեկնածու կա

Լիբանանյան երեք խոշոր կուսակցություններ համաձայնել են ֆինանսների նախկին նախարար Մոհամմադ Սաֆադիին առաջադրել վարչապետի թեկնածու: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ 3 աղբյուրի, ինչը վկայում է սուր տնտեսական ճգնաժամի ժամանակ նոր կառավարության ձևավորման գործում առաջընթացի մասին:

Սաադ ալ Հարիրին վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 29-ին իշխող քաղաքական գործիչների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքից հետո, որոնց մեղադրում են տարածված կոռուպցիայի մեջ:

Սաֆադիի թեկնածության վերաբերյալ կոնսենսուսի են հասել նախօրեին երեկոյան սուննի առաջատատար քաղաքական գործիչ Հարիրիի և «Հիզբոլլահի» ու նրա դաշնակից «Ամալի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

75-ամյա Սաֆադին հայտնի բիզնեսմեն է և երկրի խորհրդարանում սուննիական քաղաք Տրիպոլիից ընտրված նախկին անդամ: Նա ավելի վաղ զբաղեցրել է ֆինանսների և էկոնոմիկայի ու առևտրի նախարարների պաշտոնը:

Ըստ իշխանության տարանջատման աղանդավորական համակարգի՝ Լիբանանի վարչապետը պետք է լինի սուննի մուսուլման:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ