fbpx
Աշխարհ

Լիբանանը ցանկանում է Իսրայելի հետ ծովային սահմանը գծել գրավոր ձևով

Լիբանանը պնդում է, որ Իսրայելի հետ ծովային սահմանի դեմարկացիան պետք է իրականացվի գրավոր տեսքով, հայտարարել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերրին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ ներկայացուցիչ Դևիդ Սաթթերֆիլդն այցելել է Լիբանան և Իսրայել, փորձել բանակցություններ սկսել երկու երկրների միջև, որոնք մնում են պատերազմական վիճակում 1948թ. Իսրայելի հիմնադրման պահից:

Ծովային վեճի կարգավորումը կարող է երկու կողմերին օգնել օգտագործել էներգիայի ծովային պաշարները: Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնտիզը հայտարարել է, որ այս ամիս ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների սկիզբ է ակնկալում:

Սակայն Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբի Բերին այսօր հայտարարել է, որ դեռ պետք է 2 հարց լուծել. առաջին հարցը կապված է ծովային և ցամաքային սահմանների հետ, երկրորդը՝ գրավոր տեսքով համաձայնության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ