Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականն ավելի կխորացնի ճգնաժամը Լիբանանում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։
«Լիբանանը շատ լուրջ ճգնաժամ է ապրում: Երկու շաբաթվա ընթացքում երկրում, որն առանց այն էլ փխրուն է՝ ելնելով տարածաշրջանային իրավիճակից, տեղի է ունեցել բնակչության մոբիլիզացիա, լարվածություն և վստահության ճգնաժամ է առաջացել: Վարչապետ Հարիրին հենց նոր հրաժարական է տվել, և դա ավելի կխորացնի ճգնաժամը»,-ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Լե Դրիանը նաև նշել է, որ Ֆրանսիան երկու հարցում է վստահություն պահպանում։
«Առաջինը, պետք է անել ամեն ինչ, և պետք է ուղղորդել Լիբանանի իշխանություններին անել ամեն ինչ, որ պահպանվեն պետական ինստիտուտների կայունությունն ու Լիբանանի ամբողջականությունը: Երկրորդ, կայունության պայմանը իշխանությունների ցանկությունն է՝ լսելու ժողովրդի ձայնն ու պահանջները»,-եզրափակել է իր խոսքը Լե Դրիանը: