Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել բրիտանական Financial Times ամսագրին, ինչը հազվադեպ երևույթ է ՌԴ նախագահի համար։
Նախագահը խոսել է մի շարք թեմաների մասին․ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերից մինչև տարածվող ազգային պոպուլիզմը, ինչպես նաև ով պետք է հաջորդի նրան 2024թ․, երբ ավարտվի իր ղեկավարման ժամկետը։
Հատկանշական է, թե ինչ է ասել Պուտինի մեկնաբանությունը լիբերալիզմի մասին։ Նա, քննադատելով արևմտյան ղեկավարներին, ասել է, որ լիբերալ արժեքները կորցրել են իրենց իմաստը և մերժվել են Արևմտյան շատ երկրների ժողովուրդների կողմից։
Ներկայացնենք հարցազրույցի ամենահետաքրքրական պատասխանները։
Թրամփի մասին
-Կարծում եմ, որ նա տաղանդավոր մարդ է։ Նա շատ լավ գիտի, թե իր ընտրողները ինչ են ուզում իրենից։
-ԱՄՆ բնակչության միջին դասը ոչ մի շահ չի ունեցել գլոբալիզացիայից․ Թրամփի կողմնակիղները շատ սուր ընդունեցին սա։ Սա այն տեղն է, ինչի հետևում դուք պետք է փնտրեք թրամփի հաղթանակի պատճառները։
Չինաստանի և ՌԴ-Չինաստան հարաբերություննեերի մասին
-Մենք (Ռուսաստանն ու Չինաստանը) մեր հարաբերությունները երբեք չենք ուղղել որևէ մեկի դեմ։ Մենք որևէ մեկին դեմ չեն, մենք մեզ ենք կողմ։
-Այո, Ռուսաստանն ու Չինաստանը ունեն հատվող շահեր, սա ճիշտ է․․․Իհարկե, մենք շատ ջերմ հարաբերություններ ենք հաստատել, և դա բնական է։
-Դու փորձում ես ղեկավարել այդպիսի բնակչությամբ երկիր։ Այն Լյուքսեմբուրգը չէ՝ այդ հրաշալի պետության հանդեպ ամենայն հարգանքով եմ ասում։
Հյուսիսային Կորեայի մասին
-Մեր խոսելիքը ոչ թե Հս․ Կորեան զինաթափ անելու մասին է, այլ այնպես անել, որ ցանկացած երկիր, ներառյալ Հս․ Կորեան, իրեն ապահով ու պաշտպանված զգա միջազգային իրավունքով։ Սա խստորեն ընդունված է միջազգային հանրության կողմից։
-․․․Հս․ Կորեայի միջուկային կայանը հեռու չէ մեր սահմանից։ Հենց այս պատճառով է այն ուղղակիորեն առնչվում մեզ, և մենք երբևէ չենք դադարի մտածել սրա մասին։
Սիրիայում Ռուսաստանի ներկայության մասին
-Ես որոշեցի, որ Սիրիայում ՌԴ-ի ակտիվ ներգրավվածության դրական կողմը ավելին է, քան չմիջամտելը կամ պարզապես կողքից դիտելը, թե ինչպես է միջազգային ահաբեկչական կազմակերպությունն աճում մեր սահմանների մոտ։
-Մեզ հաջողվեց պահպանել Սիրիայի պետականությունը՝ անկախ ամեն ինչից, և մենք կանխեցինք Լիբիայի քաոսն այնտեղ։ Եվ վատագույն սցենարը բացասական հետևանքներ կունենար ՌԴ-ի համար։
-Եթե Ասադն այսօր հեռանա, ի՞նչ կլինի վաղը։ Ինչո՞ւ կտրուկ գործել, երբ չգիտես՝ ինչ է տեղի ունենալու վաղը։
Ռուսական և ամերիկյան սպառազինության մրցավազքի մասին
-Մենք ասել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել ու երկարաձգել ՌԴ-ԱՄՆ համաձայնագիրը, բայց ոչ մի համապատասխան նախաձեռնողականություն չտեսանք մեր ամերիկյան գործընկերներից։
-Մենք կաջակցենք ցանկացած համաձայնագրի, որը առաջխաղացում կլինի մեր խնդրի համար, այսինքն՝ կօգնի պահպանել մեր սպառազինությունը։
Վենեսուելական ճգնաժամի մասին
-Մենք ոչինչ չունենք անելու Վենեսուելայում։
-Մենք տեխնիկա ենք ապահովում․․․Վենեսուելայում ռուսական զորքեր չկան։
-Մենք միլիարդավոր դոլարներ են ք ներդրել այնտեղ, մեծ մասը նավթի սեկտորում։ Եվ ի՞նչ։ Մյուս երկրներն էլ նույնն են անում։
Սկրիպալի թունավորման և ՌԴ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների մասին
-Ողջ աղմուկը լրտեսների մասին է, այն արժանի չէ հասնելու միջպետական հարաբերություններին։
-․․․Այս սկանդալները մեր հարաբերությունները փակուղի են մտցրել, և մենք չենք կարողացել վերականգնել դրանք ու աջակցել գործարար մարդկանց։
-Դավաճանությունը հնարավոր ամենալուրջ հանցագործությունն է, և դավաճանները պետք է պատժվեն։ Ես նկատի չունեմ, որ Սոլսբերիում տեղի ունեցածը լուծման ճանապարհ է։ Բայց դավաճանները պետք է պատժվեն։
Ռուսաստանի տնտեսության և օլիգարխիայի մասին
-Ամենակարևորը, որին պետք է հասնենք, տնտեսության կառուցվածքը փոխելն է և աշխատանքի արտադրողականության ապահովումը՝ ժամանակակաից տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի, ռոբոտների և այլնի միջոցով։
-Մենք այլևս օլիգարխներ չունենք։ Օլիգարխները նրանք են, ովքեր օգտագործում են իրենց մտերմությունը իշխանության հետ՝ առավելություննր ունենալու համար։
Արևմուտքի, լիբերալիզմի և ավանդական արժեքների մասին
-Լիբերալիզմը հնացել է։ Այն բախվել է հասարակության ճնշող մեծամասնության շահերին։
-Այն (լիբերալիզմը) ենթադրում է, որ ոչինչ պետք չէ անել։ Միգրանտները կարող են սպանել, գողանալ և բռնություն կիրառել առանց պատժվելու, քանի որ միգրանտների իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Ի՞նչ իրավունքներ են սրանք։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա իր պատիժը։
-Խորքում պետք է լինեն ֆունդամենտալ մարդկային և բարոյական օրենքներ։ Այս առումով ավանդական արժեքները ավելի ստաբիլ և ավելի կարևոր են միլիոնավոր մարդկանց համար, քան լիբերալիստական գաղափարը, որը, իմ կարծիքով, անհետացման է գնում։
Իրեն փոխարինողի մասին
-Էական չէ, թե ներկա առաջնորդը ինչ է անում կամ ինչպես է անում, կապ չունի, թե ինչ է իրենից ներկայացնում կամ ինչպես, ընտրողը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին է, որ ասում է վերջնական խոսքը։
-Իմ հաջորդը կընտրվի ուղիղ և գաղտնի քվեարկությամբ, համընդհանուր քվեարկությամբ։ Իհարկե, այն տարբերվում է Բրիտանիայի ընտրություններից։ Մենք դեմոկրատական երկիր ենք։

