Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում

Հրապարակող՝

Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում

Դեկտեմբերի 23-ին Falcon 50 տիպի մասնավոր օդանավը, որը տեղափոխում էր Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետին եւ եւս 5 ուղեւորների, կործանվել է Անկարայի Էսենբողա օդանավակայանից մեկնելուց կարճ ժամանակ անց։ Օդանավը նախատեսված էր թռչել Տրիպոլիի ուղղությամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ օդանավը ռադիոկապը կորցրել է թռիչքից անմիջապես հետո։ Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Յերլիքայանը հայտնել է, որ օդանավի հրամանատարը շտապ վայրէջք է խնդրել մոտակա օդանավակայանում, սակայն դրանից հետո կապը ընդհատվել է։ Հայմանի շրջանում բնակիչները լսել են ուժեղ պայթյուն, եւ փրկարարները սկսել են որոնողական աշխատանքներ։

Վթարի մանրամասները դեռեւս պարզվում են, իսկ Անկարայի Էսենբողա օդանավակայանը ժամանակավորապես փակ է։

Ամենաթարմ