Ինչու՞ Մատիաս դե Լիգտը չտեղափոխվեց Բարսելոնա

Ինչու՞ պաշտպան Մատիաս դե Լիգտը 2019 թվականին «Այաքսից» «Բարսելոնա» չտեղափոխվեց։

Նա «բլաուգրանայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ զրուցելուց հետո մտափոխվել է:

Diario Sport-ը պնդում է, որ խաղացողներըհանդիպել են Կարիբյան կղզիներում արձակուրդի ժամանակ և քննարկել են Դե Լիխտի հնարավոր տեղափոխությունը «Բարսա»: Պիկեն ասել է հոլանդացուն, որ նա բավականաչափ խաղաժամանակ չի ստանա թիմում։

Հոլանդացին ի գիտություն է ընդունել Պիկեի խոսքերն ու տեղափոխվել «Յուվենտուս»։

Նշվում է, որ ինքը՝ Պիկեն, հերքում է, որ դա տեղի է ունեցել, իսկ դե Լիգտն ու նրա գործակալ Մինո Ռայոլան՝ ոչ։

Ամենաթարմ