fbpx
Քաղաքականություն

Իրանը ցանկանում է ընդլայնել ՀՀ-ի հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ շնորհավորելով նրան Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այդ մասին հայտնել է Pars Today-ը:

Ուղերձում Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը և պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:

Նա հավելել է. «Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել ու ամրապնդվել են տարբեր ոլորտներում և բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են համագործակցության իրավական հիմքերը»։

Աբդոլլահիանը նշել է, որ Իրանը ցանկանում է ամրապնդել և ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ