fbpx
Մարզեր

Լիլիա Աբրահամյանը՝ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության
«Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը:

Նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 24-ին:

Լիլիա Աբրահամյանը տնօրենի պաշտոնը կստանձնի մինչև թափուր պաշտոնի հիմքի վերացումը՝ ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով:

Նշենք, որ Լիլիա Աբրահամյանը հայտնի է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ակտիվ գործունեությամբ:

Հիշեցնենք, որ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի հաստիքը թափուր էր այս տարվա մայիսի 20-ից՝ նախկին տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ