ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը սեպտեմբերի 24-26-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ ընդերքի հետազոտման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 23-րդ նիստին:
Եռօրյա նիստի ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկել են փոխշահավետ հարաբերությունների խորացման, միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև կառուցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Միջոցառման շրջանակներում Լիլիա Շուշանյանը մասնակցել է նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) լիագումար նիստին, որի ընթացքում փոխնախարարը ԱՊՀ գործընկերներին է ներկայացրել ԱՃԹՆ ուղղությամբ կարճ ժամանակահատվածում հայկական կողմի արձանագրած էական հաջողությունները:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքից:

