Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Մոնտե Կառլոյում տեղի կունենան Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:
Արագ շախմատի մրցաշարին կմասնակցեն 106, իսկ կայծակնային մրցաշարին՝ 91 շախմատիստուհի:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։