Անգլիայի մրցավարական միավորումը ժամանակավորապես հեռացրել է աշխատանքից եզրային մրցավար Սայմոն Բեկին, ով ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Լիվերպուլի» և «Վեսթ Հեմի» (1:1) միջև կայացած խաղում «մերսիսայդցիների» խփած գոլի ժամանակ չէր արձանագրել խաղից դուրս վիճակը:
Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Գլխավոր մրցավար Կևին Ֆրենդի 46-ամյա օգնականի անունով այս շաբաթ հանդիպում չի գրանցվել:
Նշենք, որ «Լիվերպուլը» կիսում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը «Մանչեսթեր Սիթիի» հետ (62-ական միավոր):
Հաղորդում է armsport.am-ը։