ԱՊԼ-ի 2019/20 խաղարկության մեկնարկային հանդիպման շրջանակներում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Նորվիչ Սիթիին»։
Հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացեց «Նորվիչի» պաշտպան Գրանտ Հենլին, նա դարձավ ինքնագոլի հեղինակ։ 19-րդ րոպեին Սալահը կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը։ 28-րդ րոպեին երրորդ գոլը խփեց Վիրջիլ վան Դեյկը, իսկ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Դիվոկ Օրիգին։
Երկրորդ կեսում «Նորվիչին» հաջողվեց կրճատել հաշվի տաբերությունը՝ աչքի ընկավ Տեում Պուկին։
https://www.youtube.com/watch?v=OIIXzEjmaXc

