Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» մրցեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթերի» հետ, ումից Կլոպի գլխավորած ակումբն առաջ էր 10 միավոր։
Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսում․ 31-րդ րոպեին գոլ հեղինակեց Ռոբերտո Ֆիրմինոն։ Խաղի մնացած իրադարձությունները գրանցվեցին 2-րդ կեսի վերջնամասում։ Նախ 71-րդ րոպեին Ջեյմս Միլները կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը։ Այնուհետև 75-րդ րոպեին նույն ֆիրմինոն դուբ ձևակերպեց, իսկ 78-րդ րոպեին Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» առավելությունը դարձրեց խոշոր՝ 4-0։ Հանդիպումն այսպես էլ ավարտվեց։
Խաղից հետո «Լիվերպուլն» ունի վաստակած 52 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։