Daily Mirror-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հետաքրքրվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքի ծառայություններով։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբին տպավորել է պաշտպանի խաղը և այնտեղ մտածել են, որ Վան Դեյքը կհետևի Սուարեսի ու Կոուտինյոյի օրինակին ու կտեղափոխվի «Բարսելոնա»։
Բայց նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը կտրուկ հրաժարվել է կատալոնացիների հետ բանակցել։