Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից

Ամենադիտվածներ

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած տղան դուրս է գրվել հիվանդանոցից.

«Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղան լիարժեք առողջ դուրս գրվեց հիվանդանոցից: Տղային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։

Տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գանգուղեղի ձախ քունքային բլթի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկրի կոտրվածք, ձախ թոքի սալջարդ:

Հիշեցնեմ, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ 3 մարդ զոհվել է, 5-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել»:

https://www.facebook.com/photo.php?fbid=2114552262179337&set=a.1392740684360502&type=3

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ