Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է զբոսաշրջային հարկերի ներդրման հեռանկարը: Այս մասին հայտնում է ITV-ն:
Ծրագրվում է, որ հավաքագրված գումարները պետք է ուղղվեն Լիվերպուլի մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կրթությանն աջակցմանը:
Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական իշխանությունն այդ հարցով հանրային քննարկում է իրականացնում և ուսումնասիրությում այլ քաղաքների փորձը: