Ռուսաստանի «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն նշել է, որ ակումբը դեմ է Ռուսաստանի պրեմիեր լիգայի վերսկսմանը։
«Մենք արդեն դիմել ենք Լիգայի ղեկավարներին և հայտնել ենք մեր մտահոգությունների մասին:
Պետք է քննարկել այս հարցը, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ:
Տեսնում ենք, որ Բունդեսլիգան վերսկսվել է, բայց դեռ չգիտենք՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ առողջապահական համակարգի համար», – Կիկնաձեի խոսքերը փոխանցում է Russia 24-ը:
Ավելացնենք, որ ՌՊԼ-ն նախատեսվում է վերսկսել հունիսի 21-ին։

