Բրիտանական հատուկ ծառայությունները մտադիր են ուժեղացնել ճնշումը ռուսաստանցի այն գործարարների նկատմամբ, որոնց հետախուզությունը կասկածում է Կրեմլին մոտ լինելու մեջ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ցանկի մեջ են մտել Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Օլեգ Դերիպասկան, Բորիս և Արկադի Ռոտենբերգները։ Ցանկը ներկայացվել է վարչապետ Թերեզա Մեյին, և նա հավանություն է տվել։ Հիմա Լոնդոնը պատրաստվում է փաստաթուղթը փոխանցել դաշնակից երկրների հատուկ ծառայություններին։
Բրիտանական կառավարության աղբյուրը հաստատել է, որ պատրաստվում են սահմանափակել նշված անձանց ազատ տեղաշարժվելու և աշխատանքի հնարավորությունը Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Այս գործողությունը պատասխան է Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում գործում են հաքերային խմբեր, որոնք փնտրում են պոտենցիալ թեկնածուների, որոնք կմտնեն եվրոպացիների ու ամերիկացիների համար պատժամիջոցային ցուցակներ։ Մասնավորապես, տեղեկատվություն է հավաքվում բանկային հաշիվների և վճարումների մասին։