Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Ֆուտզալի Հայաստանի առաջնության հերթական տուրի` «ՖԱ Լոռի»-«Արմավիր» խաղին «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբում չգրանցված, «ՖԱ Լոռի» թիմում չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «ՖԱ Լոռի» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն, իսկ «Արմավիր» թիմին` տեխնիկական հաղթանակ:
«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբը տուգանվել է 80000 դրամով:
Չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «ՖԱ Լոռի» թիմի պատասխանատու մարզիչ Արմեն Փիրումյանը (436) որակազրկել է մինչև 28/02/2019թ. ներառյալ:
Հայտնում է armsport.am-ը։