Նորվեգական ընկերությունը խոստացել էր դադարեցնել բոլոր ներդրումներն ու նախագծերը Ռուսաստանում փետրվարի 28-ին՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես հետո։ Սա առաջին դեպքն է, երբ խոշոր միջազգային նավթագազային ընկերությունն ամբողջությամբ դուրս է գալիս Ռուսաստանից։
Ընկերությունը խոշորագույն օտարերկրյա ներդրողներից մեկն էր «Ռոսնեֆտի» հետ իրականացվող նախագծերում: Վերջին տարիներին այդ ընկերությունները համագործակցել են դժվար վերականգնվող պաշարների շուրջ, իսկ 2012 թվականից ի վեր ունեին ռուսական շելֆի համատեղ զարգացման լայնածավալ ծրագրեր։
Նավթի և գազի մյուս երկու խոշոր ընկերությունները՝ Shell-ը և BP-ն, հայտարարել են, որ մտադիր են լքել Ռուսաստանը, բայց դեռ չեն ավարտել դուրսբերումը:
Ֆրանսիական TotalEnergies-ը, որը Ֆրանսիայում քննադատվում է Ռուսաստանում իր բազմաթիվ ակտիվներ պահելու համար, օգոստոսի 26-ին հայտարարեց, որ համաձայնել է վաճառել Սիբիրյան գազի հանքավայրում իր մասնաբաժինը Novatek-ին:
Օգոստոսին ՌԴ նախագահի հրամանագրով «անբարյացակամ երկրների» ներդրողներին արգելվեց մինչև տարեվերջ վաճառել բաժնետոմսերը որոշ էներգետիկ նախագծերում, սակայն հրամանագիրը նախատեսում է որոշ բացառություններ։
Օգոստոսի 30-ին Wall Street Journal-ը գրել էր, որ ամերիկյան Exxon նավթային ընկերությունը սպառնացել է դատի տալ Ռուսաստանի կառավարությանը, եթե նրան թույլ չտան դուրս գալ «Սախալին-1» նավթագազային նախագծից: