fbpx
Հասարակություն

Լրացուցիչ 600.000 $ Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում

USAID Armenia-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Ամերիկայի ժողովրդից Հայաստանին կտրամադրվի հավեյլան աջակցություն  COVID-19-ի դեմ պայքարում։

«Հավելյալ ֆինանսավորում Ամերիկայի ժողովրդից Հայաստանին՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում։

ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին 600.000 $ լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։

Այս միջոցները, վերջերս հայտարարված

11 $ միլիոն ֆինանսավորման հետ միասին, կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․

Պատրաստել լաբորատոր համակարգեր
Ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը
Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու
արձագանքման և պատրաստվածության մակարդակը
Խթանել ռիսկերի հաղորդակցումը

ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ»։

https://www.facebook.com/USAIDArmenia/photos/a.212788292075814/3136841099670504/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ