РИА Новости-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Եվրամիության հետ, բայց հավասարության հիման վրա։
«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորման մեր պատրաստակամությունը, որը պետք է հիմնված լինի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության, այլ ոչ թե միակողմանի գործողությունների և նախապայմանների հիման վրա»,- ընդգծել է Լավրովը։
Նշենք, որ Դոնբասում և Ղրիմի շրջակայքում տիրող իրավիճակի պատճառով սրվել են Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի երկրների հարաբերությունները սրվել են։
