Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում: Նախարարույթյան հաղորդմամբ՝ ամենաշատը պատվաստվել են AstraZeneca-ով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երեւանի մի շարք կետերում։
Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են երեք՝ Sputnik V (ռուսական), AstraZeneca և չինական ԿորոնաՎակ պատվաստանյութերը։ Պատվաստումներն անվճար են և նախատեսված են 18-ից բարձր անձանց համար՝ ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարազգիների:

