fbpx
Կառավարություն

Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից. Նարեկ Զեյնալյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակից: Տարակուսելի է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման փաստը և անհասկանալի է դրա դրդապատճառները, քանի որ ընդամենն ամիսներ առաջ Առողջապահության նախարարությունը բարձր գնահատական էր տվել կենտրոնի ղեկավարության գործունեությանը, ասելով, որ ՈւԱԿ գրանցել է լուրջ հաջողություններ՝ շնորհիվ հմուտ կառավարման և մասնագիտական հմուտ որակների:

Մտահոգիչ է ՈւԱԿ-ից մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված: Մտահոգիչ են նախարարության ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի որոշումը հեռանալու որպես խորհրդատու և նրա բարձրացրած հարցերը որոլտի վերաբերյալ: Այս հարցերը պետք է առնվազն քննարկվեն և տրվեն գնահատականներ: Առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ»:

https://www.facebook.com/nzeynalyan/posts/1471431786314811

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ