fbpx
Աշխարհ

Լուկաշենկոն վերահաստատել է Դոնբաս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 26-ին վերահաստատել է Դոնբասի կարգավորմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը, այդ թվում՝ այնտեղ բելառուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու ճանապարհով։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Մենք պատրաստ ենք խաղաղապահներ, սահմանապահներ, զորքեր մտցնել այնտեղ, եթե լինի երկու կողմի համաձայնությունը։ Չնայած ինձ համար մեծ խնդիր է՝ զորքով հակամարտության մեջ ներքաշվելը»,-ասել է նա ուկրաինական առաջատար ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

«Մենք մեզ սահմանի վրա կպահենք այնպես, ինչպես կպայմանավորվեն երկու երկրները՝ Ուկրաինան և Ռուսաստանը»,-ընդգծել է նա:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Մինսկը ոչ ոքի հետ ընկերություն չի անի Ռուսաստանի դեմ:

«Մեզ մոտ հանրաքվե է անցկացվել, և բնակչության չորս հինգերորդը հանդես է եկել ՌԴ-ի հետ բարի դաշնակցային հարաբերությունների օգտին: Երբ դժվար էր, բացի Ռուսաստանից ու Չինաստանից, մեզ մեծ հաշվով ոչ ոք չպաշտպանեց»,-հիշեցրել է Բելառուսի նախագահը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ