Բազմատաղանդ նկարիչ Լյուկ Ջերամը ստեղծել է Լուսնի 7 մետրանոց կրկօրինակներ, որոնք ճանապարհորդում են աշխարհով մեկ և ստեղծում այսպես կոչված Լուսնի թանգարան։ Լուսնային նախագիծը տեղադրվել է Չինաստանի, Ֆինլանդիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ավստրալիայի հասարակական վայրերում և ուղեկցվել կոմպոզիտոր Դեն Ջոնսի երաժշտությամբ։ Ցուցադրություններ են իրականացվում ինչպես դրսում, այնպես էլ ներսում, ինչպես նաև փառատոնների ժամանակ։ Այս մասին գրում է news.1dr.am-ը։
Այս նկարազարդված քանդակները ստեղծելու համար բրիտանացի նկարիչն օգտագործել է ավելի քան 21 մետրանոց լուսնի լուսանկար, որը պատկանում է ՆԱՍԱ-ի Աստղագիտական կենտրոնին։ Լուսանկարն արվել է ՆԱՍԱ-ի Lunar Reconnaissance Orbiter տեսակցիկը կրող արբանյակով, որն արձակվել էր 2010 թվականին։ Ջերամի կրկնօրինակների յուրաքանչյուր սանտիմետրը ներկայացնում է լուսնի մակերեսի 5 կիլոմետրը։
Ջերամն իր հայտարարության մեջ նշում է․
«Քանի որ նախագիծը տեղից տեղ է ճանապարհորդում, այն կներառի նոր երաժշտական ուղեկցություններ և անձնական կարծիքների մշտական հավաքածու, պատմություններ և դիցաբանություններ․․․ Այն տարածում է նաև լուսնային նորագույն գիտությունը»։
Այս տեղեկությունն առկա է Լուսնի թանգարանի առցանց հետազոտման էջում։ Թանգարանի պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ լուսնի հաջորդ ուղևորություններին, իսկ լուսանկարները դիտել #museumofthemoon հեշթեգով։