fbpx
Քաղաքականություն

ԼՂ-ի մասին հայտարարությունում կարգավիճակի մասին չի խոսվում. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում չի հստակեցվում շրջանի կարգավիճակը և պետք է հիմնվել միջազգային ակտերի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա:

«Այո, այս փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ներկայում մենք շարունակում ենք հիմնվել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերի, նախևառաջ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի վրա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ