ԼՂ հարցով կողմերը պահպանում են պայմանավորվածությունները. Պուտին

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար:

«Կարևոր է, որպեսզի պայմանավորվածությունները (արձանագրված Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ) պահպանվեն: Ամբողջությամբ դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է»,-ասել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի դադարեցնի իր երկու բարեկամ պետությունների միջև մարտական գործողություններն ու նրանց խրախուսի գնալ փոխզիջման:

Ամենաթարմ